
Տիգրան Ավինյանը այցելել է Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը հայտնում է, որ Տրանսպորտի կառավարման կենտրոնի ստեղծման ու «խելացի» լուծումների հարցում Երևանին կաջակցի Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է կառավարման կենտրոն, ծանոթացել մատուցվող ծառայություններին։
Շուրջօրյա ժամանակացույցով աշխատող կառույցը քաղաքն ամբողջությամբ վերահսկում է տեսախցիկներով, երթևեկությունը կարգավորում լուսացույցներով։
Լոս Անջելեսի Տրանսպորտի դեպարտամենտը 52 տարբեր ծառայություններ է մատուցում տարածաշրջանի համար՝ ավտոկայանատեղիների կառավարումից մինչև անվտանգության բարելավում և մասնավոր օպերատորների թույլտվություններ:
Լուսանկարը՝ էկրանակադր ֆեյսբուքյան տեսանյութից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել