HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կունենա

2022թ․ դեկտեմբերի 1-ին Լոձում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Արարատ Միրզոյանը և նրա հունգարացի գործըկերը՝ Պետեր Սիյարտոն հանդիպում ունեցան եւ պայմանավորվեցին վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները:

2023-ին Պետեր Սիյարտոն այցելեց Հայաստան։ Հաջորդ տարի նախարար Սիյարտոյի հրավերով կայացավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Հունգարիա, որի ընթացքում պայմանավորվածություն  ձեռք բերվեց երկու երկրների մայրաքաղաքներում փոխադարձաբար դեսպանությունների բացման վերաբերյալ:

Հայ-հունգարական դիավանագիտական հարաբերությունները կասեցվել էին 2012թ. օգոստոսի 31-ին՝ 2004 թվականին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին այդ երկրի կառավարության կողմից Ադրբեջանին արտահանձնելու պատճառով։

Ըստ ԱԳՆ-ի՝ երկու երկրների միջև ընթանում է ակտիվ քաղաքական երկխոսություն, ինչն ընդգծվել է բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններով՝ նախագահների ու արտաքին գործերի նախարարների մակարդակով:

Հունգարիան Եվրամիության անդամ է։ Գործադիրը նշում է, որ այդ առւոմով Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի։ Այս տարվա հուլիսի 1-ից Հունգարիան վեց ամսով դարձել է ԵՄ Խորհրդի նախագահող երկիր:

Գործադիրից հավաստիացնում են՝ հայ-հունգարական համագործակցության շրջանակը ներառում է ոչ միայն քաղաքական, այլև առևտրատնտեսական արդյունավետ համագործակցություն և կրթական ծրագրեր:

Լուսանկարում՝ Արարատ Միրզոյանը (աջից) եւ Պետեր Սիյարտոն/mfa.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter