HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆասթ Բանկը «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» համերգի գլխավոր հովանավորն է

Վճարովի բովանդակություն

Օրերս Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Ռեինկարնացիա» խմբի համերգը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Դասականի և ժամանակակից արվեստի միաձուլման՝ «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» միջոցառման գլխավոր հովանավորը ֆասթ Բանկն էր:

Տարիներ առաջ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և «Ռեինկարնացիա օրկեստրայի» մենակատար Ռոլանդ Գասպարյանի հանդիպման արդյունքում ծնվել է «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» համերգի միտքը:  Համատեղ համերգի նշանառություններից մեկը սիմֆոնիկ երաժշտությունը հասանելի դարձնելն է բազմաթիվ երիտասարդների, որոնք, գալով այս համերգին, հետագայում կգան նաև նվագախմբի դասական համերգներին:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանն ասել է․ «Այսպիսի նախագծերն անհնար է իրականացնել առանց հովանավորների: Հովանավորների դերն այստեղ կայանում է նրանում, որ մենք կարողանում ենք նախագծերը ներկայացնել այնպիսի բարձր որակով, որ կարողանանք ստանալ այն շոուն, որ մենք պատկերացնում ենք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆասթ Բանկին, ում աջակցությամբ տեղի է ունենում այս համերգը»: 

Ֆասթ Բանկը, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, բազմիցս նման նախագծերի կողքին է եղել և շարունակելու է աջակցել Հայաստանում մշակութային իրադարձությունների իրականացմանը:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter