HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Հանձնաժողովի նիստին մասնակցում էին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, պետական այլ գերատեսչությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ներդրումային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացում պետության կողմից տրամադրվող աջակցության շրջանակին: Քննարկվել են նաև առանձին ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի  կողմից հանձնարարվել է առանձին ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացում արձանագրվող խնդիրների հաշվառմամբ առանձնացնել ներդրումային և գործարար միջավայրի բարելավման համակարգային լուծում ենթադրող խնդիրները՝ այս ձևաչափով քննարկելու և դրանք հասցեագրելու նպատակով»,- ասվում է պաշտոնական հաղորագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter