HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց խաչմերուկում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 2-ից Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում, որը կտևի երկու օր: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Մասնավորապես, Մաշտոցի պողոտայում՝ Պուշկինի փողոցից եկող ուղղությամբ, երրորդ երթևեկելի գոտուց նախկին «միայն ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և ձախ» ուղղություններով:

Միաժամանակ անհրաժեշտ է Մաշտոցի պողոտայից ձախ շրջադարձ կատարելիս զիջել Մաշտոցի պողոտայի հանդիպակաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև Ամիրյան փողոցից ձախ շրջադարձ կատարելիս անհրաժեշտ է զիջել հանդիպակաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին:

Ամիրյան փողոցից կարգելվի հետադարձը:

Նշված խաչմերուկում կիրականացվեն համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter