HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆինլանդիայի Եվրոպական հարցերի և սեփականության նախարարին

Նոյեմբերի 29-ին Ֆինլանդիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆինլանդիայի Եվրոպական հարցերի և սեփականության նախարար Յան Յոակիմ Ստրանդին։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը և նոր օրակարգի հիմնական բաղադրիչները։ Նախարար Միրզոյանը վկայակոչել է Եվրոպական խորհրդարանում ՀՀ վարչապետի ելույթն առ այն, որ Հայաստանը պատրաստ է մոտենալ ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Առաջնորդվելով նշյալ տեսլականով՝ Արարատ Միրզոյանը և Յան Յոակիմ Ստրանդը քննարկել են կոնկրետ ծրագրեր, որոնց կյանքի կոչման միջոցով հնարավոր կլինի արձանագրել շոշափելի արդյունքներ թե՛ Հայաստան-Ֆինլանդիա երկկողմ օրակարգում, թե՛ ՀՀ-ԵՄ ձևաչափում։

Անդրադարձ է կատարվել նաև ապրիլի 5-ին ՀՀ-ԱՄՆ-ԵՄ ձևաչափով անցկացված հանդիպմանը և շարունակվող համագործակցությանը՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter