![](/static/articles/17/12/l-9Nt0qgxoMq.jpg)
Բնակիչն ահազանգում է. հսկա ծառը կտրել են
Քիչ առաջ «Հետք» զանգահարող բնակիչ Մարիամ Կարապետյանը պատմեց, որ Շիրազի 48 շենքի մոտ հսկա ծառ են կտրել: «Առավոտը վեր եմ կացել, ժամը 9-ին բալկոնից նայեցի, տեսա` ծառը պառկած է: Հիմա արդեն ծառը տեղափոխել են ու տեղը հողով ծածկում են»,- տեղեկացրեց բնակիչը: Մարիամ Կարապետյանը պատմեց, որ հարակից տարածքում պաղպաղակ վաճառող երիտասարդն է հողով ծածկում և «վերացնում» ծառի հետքերը: «Այստեղ հսկա ծառեր շատ են կտրել, դիմացի մայթը պետք է հսկա պուրակ լիներ, մայթի ուղղությամբ ժամանակին հսկա ծառեր էին, կտրեցին: Իմ աչքի առաջ վերացան այդ մայթի ծառերը` ծայրից ծայր»,- հիշեց բնակիչը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել