HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թրամփը Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Քեշ Փաթելի թեկնածությունը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր խորհրդական Քաշյափ «Քեշ» Փաթելին առաջադրում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) տնօրենի պաշտոնում։ 

«Քեշը հրաշալի իրավաբան է, քննիչ և «Նախևառաջ Ամերիկան» գաղափարի մարտիկ, որն իր ողջ կարիերան նվիրել է կոռուպցիայի բացահայտմանը, արդարության պաշտպանությանը և ամերիկյան ժողովրդին»,- Truth Social-ի իր էջում գրել է Թրամփը։  

Փաթելը 44 տարեկան է։ Նրա ծնողները Հնդկաստանից միգրանտներ են։ Դոնալդ Թրամփի առաջին վարչակազմում Փաթելը զբաղեցրել է Ազգային հետախուզության տնօրենի խորհրդականի և Պենտագոնի ղեկավարի աշխատակազմի ղեկավարի պաշտոնները: 

Ինչպես գրում է Reuters-ը, Փաթելը կոչ էր անում սահմանափակել հետախուզական տվյալների հավաքման հարցում Հետաքննությունների դաշնային բյուրոյի լիազորությունները և աշխատանքից հեռացնել այն անձանց, ովքեր հրաժարվում են աջակցել Թրամփի օրակարգին: Լրատվամիջոցները նաև նշում են, որ Փաթելն առանցքային դեր է խաղացել Ռուսաստանի հետ Թրամփի հնարավոր կապերի վերաբերյալ Դեմոկրատական կուսակցության ստեղծած հանձնաժողովի հետաքննությունը վարկաբեկելու գործում:

Փաթելի թեկնածությունը դեռ պետք է հաստատի Սենատը։ Հաստատման պարագայում նա կփոխարինի Քրիսթոֆեր Ռեյին, որին Թրամփը 10 տարի ժամկետով նշանակել էր 2017 թվականին։ 

Լուսանկարը՝ AP Photo/José Luis Villegas, Pool

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter