HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ասադն առաջին անգամ մեկնաբանել է ջիհադիստների հարձակումը Սիրիայում

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն առաջին անգամ մեկնաբանել է երկրի հյուսիսում իսլամիստական խմբավորումների ձեռնարկած հարձակումը: Ինչպես հաղորդում է նրա մամուլի ծառայությունը, Ասադը երկրում ռազմական գործողությունների վերսկսման թեմային անդրադարձել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահայանի հետ զրույցում:

«Նախագահ Ասադը հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է, որ Սիրիան շարունակում է ահաբեկիչներից և նրանց կողմնակիցներից պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը ու ի վիճակի է իր դաշնակիցների ու բարեկամների օգնությամբ պարտության մատնել և ոչնչացնել նրանց»,- ասված է Սիրիայի նախագահի աշխատակազմի տելեգրամյան ալիքում տարածված հայտարարության մեջ։

Վերջին օրերին Հալեպի մարզի արևմտյան հատվածում սիրիական զինված խմբավորումները լայնածավալ հարձակում են սկսել Բաշար Ասադի կառավարական ուժերի վրա։ Իսլամիստներն իրենց գործողություններն անվանել են Ասադի ուժերի կողմից վերջերս իրականացված հրետակոծությունների պատասխան: Սա վերջին չորս տարվա ընթացքում այդ տարածաշրջանում առաջին խոշոր գործողությունն է։ Հարձակման ընթացքում գրոհայիններին հաջոցվել է հասնել Հալեպի կենտրոն։ Նաև չհաստատված տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ իսլամիստները մտել են Իդլիբ և Համա նահանգների մի շարք քաղաքներ:

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հերքում է Համա նահանգում զինյալների առաջխաղացման մասին լուրերը: Սիրիայի պետական հեռուստատեսությունը նաև նշում է, որ կառավարական զորքերը Հալեպի և Իդլիբի մերձակայքում շարունակում են ոչնչացնել ահաբեկիչների հենակետերը: Սիրիայի իշխանությունների տվյալներով՝ բանակի և իսլամիստների միջև դիմակայության երեք օրվա ընթացքում սպանվել է մոտ 1000 զինյալ:

Լուսանկարը՝ Բաաս կուսակցության ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter