HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դոլարից հրաժարվելու պարագայում Թրամփը պատժամիջոցներ է խոստանում ԲՐԻԿՍ-ի երկրներին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է «100 տոկոս մաքսատուրք» սահմանել և սահմանափակել ԲՐԻԿՍ-ի երկրների համար ամերիկյան տնտեսության հասանելիությունը, եթե նրանք չհրաժարվեն սեփական արժույթը որպես դոլարին այլընտրանք ստեղծելու ծրագրերից:

«Մենք այդ երկրներից պահանջում ենք ստանձնել պարտավորություն՝ չստեղծելու ԲՐԻԿՍ-ի նոր արժույթ և չաջակցել որևէ այլ արժույթի՝ հզոր ԱՄՆ դոլարը փոխարինելու համար: Նրանք կարող են գնալ ու գտնել մեկ այլ «հիմարի»։ Որևէ շանս չկա, որ ԲՐԻԿՍ-ը միջազգային առևտրում կհրաժարվի ԱՄՆ դոլարից, և ցանկացած երկիր, որը փորձում է դա անել, պետք է ձեռքով հրաժեշտ տա Ամերիկային»,- Truth Social-ի իր էջում գրել է Դոնալդ Թրամփը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2022 թվականից հայտարարում է ԲՐԻԿՍ-ի արժույթների զամբյուղի հիման վրա «միջազգային պահուստային արժույթ» ստեղծելու մտադրության մասին։ 

ԲՐԻԿՍ-ի հերթական գագաթնաժողովի նախօրեին, որը տեղի էր ունեցել 2024 թվականի հոկտեմբերին Կազանում, ԶԼՄ-ներում քննարկվում էր BRICS Bridge կոչվող նոր գլոբալ ֆինանսահաշվային համակարգի ներդրման գաղափարի մասին, որը կոչված է «հարված հասցնել համաշխարհային ֆինանսական համակարգում ԱՄՆ գերակայությանը» և «Ռուսաստանին և նրա ընկերներին պաշտպանել պատժամիջոցներից»։ 

Գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը հայտարարել էր, որ ԲՐԻԿՍ-ը չի ստեղծի այլընտրանքային հաշվարկային համակարգեր ու չի հրաժարվի դոլարից, ինչպես նաև չի պայքարի դրա դեմ:

Լուսանկարը՝ The Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter