Հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարում նվաճել է արծաթե մեդալ
Հայաստանի հրաձգության Ֆեդերացիան հայտնում է, որ Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում ավարտվել է «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարը։
«Տարվա վերջին ստուգատեսում փոխչեմպիոն դարձավ Էլմիրա Կարապետյանը։ 10մ օդամղիչ ատրճանակ կանանց պայքարի որակավորման փուլում Կարապետյանը խոցեց 573 միավոր և 2-րդ տեղով անցավ եզրափակիչ։ Եզրափակչում մեր մարզուհին 234,7 միավորով նվաճեց արծաթե մեդալ»,- նշվում է հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել