![](/static/articles/17/12/25/l-PPSbcqH3Ae.jpg)
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հայաստանում Կոլումբիայի դեսպանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կոլումբիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էկտոր Իսիդրո Արենաս Նեյրային:
ԱԺ հաղորդագրության համաձայն՝ ողջունելով դեսպանին Հայաստանի խորհրդարանում՝ Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նմա հանդիպումները կարող են իրենց նպաստն ունենալ հայ-կոլումբիական հարաբերությունների զարգացման հարցում: Դեսպան Արենաս Նեյրան իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ընդունելության համար ու իր պատրաստակամությունը հայտնել քայլեր ձեռնարկելու երկկողմ կապերին նոր տեմպ հաղորդելու գործում:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկկողմ հետաքրքրության այլ, մասնավորապես՝ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել