HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2 ոսկե և 2 արծաթե մեդալներ՝ Դելփյան խաղերից

Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում անցկացվել են 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական և ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերը՝ 10 անվանակարգերում: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) մասնագիտական ընտրությամբ խաղերին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը՝ 6 մասնակցով՝ դաշնամուր, ջութակ, ժողովրդական նվագարաններ և կերպարվեստ անվանակարգերում: ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված են նաև Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) նախագահ Ալեքսան Զաքյանն ու 2 նվագակցող:

Հայաստանի ներկայացուցիչները 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական Դելփյան խաղերում նվաճել են 2 ոսկե և 2 արծաթե մեդալներ, 2 դիպլոմ.

Դաշնամուր անվանակարգ (10-13 տարեկան)

Էդուարդ Սիմոնյան, դաս.՝ Լ. Մկրտչյան - արծաթե մեդալ 

Դաշնամուր անվանակարգ (14-17 տարեկան)

Էլեն Խաչիկյան, դաս.՝ Մ. Մարգարյան - ոսկե մեդալ 

Ջութակ անվանակարգ (14-17 տարեկան)

Էդուարդ Դայան, դաս.՝ Է. Թադևոսյան – ոսկե մեդալ 

Ժողովրդական նվագարաններ (18-25 տարեկան)

Լիլիթ Պետրոսյան, դաս.՝ Ծ. Հովհաննիսյան - արծաթե մեդալ 

Ժողովրդական նվագարաններ (14-17 տարեկան)

Նարեկ Խանզադյան, դաս.՝ Գ. Դաբաղյան - Դիպլոմ

Կերպարվեստ (14-17 տարեկան)

Գոհար Գրիգորյան – Դիպլոմ

ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերում Հայաստանն ունեցել է երեք 1-ին և մեկ 2-րդ մրցանակակիրներ:

Դաշնամուր անվանակարգ (10-13 տարեկան)

Էդուարդ Սիմոնյան, դաս.՝ Լ. Մկրտչյան - առաջին մրցանակ

Դաշնամուր անվանակարգ (14-17 տարեկան)

Էլեն Խաչիկյան, դաս.՝ Մ. Մարգարյան - առաջին մրցանակ

Ջութակ անվանակարգ (14-17 տարեկան)

Էդուարդ Դայան, դաս.՝ Է. Թադևոսյան –առաջին մրցանակ

Ժողովրդական նվագարաններ (18-25 տարեկան)

Լիլիթ Պետրոսյան, դաս.՝ Ծ. Հովհաննիսյան - երկրորդ մրցանակ

ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերի թիմային հաշվարկով ՀՀ պատվիրակությունը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

Խաղերին մասնակցել են շուրջ 600 տաղանդավոր պատանիներ և երիտասարդներ 13 պետություններից՝  ԱՊՀ անդամ պետություններից, ինչպես նաև ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի ներկայացուցիչներ: Հանդես են եկել Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Չինաստանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Իրանի և Բենինի պատվիրակությունները։

3-րդ երիտասարդական բաց Արկտիկական Դելփյան խաղերի ընթացքում կազմակերպվել է նաև միջազգային կոնֆերանս, որի շրջանակում ՀԱԴԿ նախագահ Ալեքսան Զաքյանը հանդես է եկել զեկույցով, իսկ ՇՀԿ շրջանակում կազմակերպված «Մշակույթը, որպես հարթակ բազմակողմանի համագործակցության և զարգացման համար» կլոր սեղանին ներկայացրել է «Միացյալ ազգերը հանուն խաղաղության նվագախումբ և երգչախումբ» ծրագիրը»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter