HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՊԳՎ ծառայողը հափշտակել է 18-21 հազար լիտր բենզին, որի մի մասը կտրոնների տեսքով վաճառել է

ՆԳ նախարարությունը հայտնում է՝ պարզվել է, որ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումներից մեկի պատասխանատու ծառայողը 2020 թ. սկզբից մինչև 2024 թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում հափշտակել է հիշյալ ստորաբաժանման կարիքների համար հատկացված և իրեն վստահված մոտ 18 հազարից 21 հազար լիտր բենզինը, որի մի մասը կտրոնների տեսքով վաճառել է, մի մասով լիցքավորել անձնական մեքենան:

«Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

Ներքին գործերի նախարարությունը հետևողական է կոռուպցիոն դրսևորումների բացահայտման հարցում և օրինական դաշտում գործելուց ցանկացած շեղում արժանանալու է խիստ արձագանքի»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter