HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սարդարապատ». Արցախում ձևավորվել են ժողովրդի քաղաքական արթնացման նախադրյալներ

Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները հիմք են տալիս արձանագրելու, որ այնտեղ ձևավորվել են ժողովրդի քաղաքական արթնացման նախադրյալներ: 

«Սարդարապատ» շարժումն իր զորակցությունն է հայտնում այս օրերին Արցախում ծնվող քաղաքական ընդդիմությանը և հույս է տածում, որ նա չի կրկնի Հայաստանի Հանրապետության տիտղոսակիր ընդդիմության` դեռևս չկայացած քաղաքական համակարգում ըստ ձևի դասական սխեմաներով գործելու կործանարար ընթացքը, այլ կհետևի նոր քաղաքական մշակույթի և դրան համապատասխան քաղաքական ու կառավարման համակարգերի ձևավորման հրամայականին և իր գործունեությունը կիրականացնի համահայկական խնդիրների լուծման տիրույթում` առաջին հերթին լիարժեք կերպով ներգրավվելով հայոց պետականության նորոգման ու Հայրենիքում հայության համախմբման համազգային պայքարի մեջ:

«Սարդարապատ» շարժումը Արցախի ներկայիս իշխանություններին հորդորում է  Արցախին վերաբերող հարցերի լուծումը դիտարկել բացառապես  համահայկական գործոնի գերակայության հաշվառմամբ և, հաղթահարելով տիրապետող հատվածականությունն ու կրավորականությունը, հնարավորինս լիարժեք կերպով մասնակից լինել համազգային խնդիրների լուծմանը, որոնցից ամենահրատապն այս պահին Մեծ Մերձավոր Արևելքի երկրներից, առաջին հերթին` Սիրիայից, հայերի հնարավոր հայրենադարձումը կազմակերպելու համար ազատագրված տարածքներում նպատակային վերաբնակեցման նախապատրաստական աշխատանքի ծավալումն է: 

«Սարդարապատ» շարժումը վճռական քայլերի պատրաստ լինելու դիրքերից խստիվ զգուշացնում է Արցախին վերաբերող հարցերում քաղաքական որոշումներ կայացնելու պատասխանատվություն կրող ուժերին և անձանց` զերծ մնալու հանուն կլանային ու անձնական շահերի ազգի և Հայրենիքի ապագայի հաշվին առօրյա քաղաքական նպատակներ իրագործելու, մասնավորապես` ընդդիմության կայացմանը խոչընդոտելու, առավել ևս` նրա նկատմամբ ճնշում ու բռնություն գործադրելու գայթակղությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter