ԲԴԽ նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը
Արթուր Աթաբեկյան ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ։ Այս մասին հաղորդում են Դատական իշխանությունից։
«Այսօր օրենքով սահմանված կարգով նշանակվել է ԲԴԽ նախագահի ընտրություն, որի արդյունքում ԲԴԽ նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը՝ 7 կողմ ձայներով»,- ասված է հաղորդագրությունում:
Աթաբեկյանը 2023 թվականի ապրիլի 7-ին ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել էր Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 18-ին Կարեն Անդրեասյանը Ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել էր ԲԴԽ նախագահությունից ու անդամությունից հրաժարվելու մասին:
Լուսանկարում՝ Արթուր Աթաբեկյանը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել