HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է Սիրիայի հարցում Թուրքիայի ու Իրանի տարաձայնությունների մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո հայտարարել է Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում Անկարայի և Թեհրանի միջև տարաձայնությունների առկայության մասին:

«Մենք երկուսս էլ համաձայնեցինք, որ Սիրիային անհրաժեշտ է շարժվել դեպի խաղաղություն և կայունություն, նրա տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պետք է պահպանվեն։ Մեր զրույցը շատ անկեղծ ու կառուցողական էր։ Տեսակետների հակասություն, իհարկե, կա, բայց կան նաև ընդհանուր տեսակետներ։ Կարևորն այն է, որ մենք միշտ քննարկել ենք տարաձայնություններն ու այժմ պայմանավորվել ենք ավելի շատ խոսել, որպեսզի կառուցողականորեն համագործակցենք տարածաշրջանում կայունության հաստատման համար»,- բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Թուրքիա կատարած իր այցի նախօրեին Աբբաս Արաղչին ընդգծել էր, որ, չնայած սիրիական հարցի լուծման հարցում երկու երկրների միջև առկա տարաձայնություններին, Իրանն ու Թուրքիան չպետք է թույլ տան, որ Սիրիան կրկին դառնա տարածաշրջանում ահաբեկիչների հենակետ և անկայունության կենտրոն:

Լուսանկարը՝ IRNA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter