HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թբիլիսիում բողոքի ցույցերի 4 օրերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 220 մարդ

Թբիլիսիում բողոքի ցույցերի 4 օրերի ընթացքում ընդհանուր առմամբ ձերբակալվել է 224 մարդ։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Ձերբակալվածներին մեղադրում են ոստիկանությանը չենթարկվելու և մանր խուլիգանության մեջ։ 36 մարդ արդեն իսկ տուգանվել է դատարանի կողմից, ևս 34 մարդ էլ ուղարկվել է վարչական կալանքի։ Ընդհանուր առմամբ, 98 մարդու գործով նյութեր են ներկայացվել դատարան։

Ոստիկանությունից հավելել են, որ հետաքննության շրջանակներում բողոքի ցույցերի երկու մասնակիցների (2003 և 2007 թվականներին ծնված) նկատմամբ առաջադրվել են մեղադրանքներ։ Նրանք մեղադրվում են ոստիկանների վրա հարձակման և հրկիզման միջոցով քաղաքային գույքին (այդ թվում՝ համայնքային պատկանելիության) վնաս հասցնելու մեջ։ Վրաստանի քրեական օրենսգիրքն այս մեղադրանքներով պատիժ է սահմանել մինչև յոթ տարի ազատազրկումը։ 

Ոստիկանության տվյալներով՝ բողոքի ցույցերի ընթացքում տուժել է Վրաստանի ներքին գործերի նախարարության 113 աշխատակից, իսկ նրանցից չորսը գտնվում են բուժհաստատություններում։

Վրաստանի ՆԳՆ-ում հայտարարել են, որ հանրահավաքի մասնակիցները, չնայած ոստիկանության նախազգուշացումներին, «բազմիցս սադրիչ գործողություններ են իրականացրել», ինչպես նաև վնաս հասցրել խորհրդարանի շենքին ու Ռուսթավելի պողոտայում գտնվող ենթակառուցվածքին։

Լուսանկարը՝ Irakli Gedenidze/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter