HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Քաղաքացիական պամանագիր» խմբակցության անդամն ընտրվել է Խոյ համայնքի ղեկավար

Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանին երեկ՝ դեկտեմբերի 2-ին, արտահերթ նիստ է հրավիրել և համանքի ղեկավար ընտրել մինչ այդ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Լյուդվիգ Յայլոյանին: Վերջինս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից է և առաջադրվել է այդ խմբակցության կողմից ու եղել է միակ թեկնածուն:

Ավագանու 21 անդամից համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցել է 15-ը, որից 13-ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութունից, 2-ը՝ Ռոբերտ Հովսեփյանն ու Էդգար Համբարձումյանը` «Ազատական» խմբակցությունից: «Զարթոնք» խմբակցության ավագանու անդամներից և ոչ մեկը չի մասնակցել քվեարկությանը:

Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում է գրել օրեր առաջ՝ նոյեմբերի 27-ին, և 2 օր անց՝ նոյեմբերի 29-ին, նրա լիազորությունները դադարեցվել են: Պատճառն այն է, որ նշանակվելու է Արմավիրի մարզպետի պաշտոնում:

Խոյ համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այնքան է շտապել համայնքի ղեկավարի ընտրության հարցում, որ ավագանու նիստի մասին նախապես որևէ հայտարարություն չի տարածվել՝ ստվերելով ընտրության գործընթացը: Միայն այսօր առավոտյան համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում գրառում կատարելուց հետո է տեղեկացվել, որ համանքը նոր ղեկավար ունի: Համայնքապետարանից պարզաբանում են՝ հավանաբար զբաղվածության պատճառով հայտարարություն չի տարածվել:

Նշենք, որ համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում անցկացվում է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն` համայնքի ղեկավարի ընտրության համար սահմանված կարգով: Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է համայնքի ղեկավար, եթե նրա օգտին «կողմ» քվեարկած ձայներն ավել են «դեմ» քվեարկած ձայների թվից և ավել են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter