HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային առողջապահական նորմատիվները խախտելու համար նախատեսվում է պատասխանատվություն

Խորհրդարանը դեկտեմբերի 3-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը: Հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Նախագծի ընդունման նպատակն է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սանիտարական, սանիտարահիգիենիկ եւ սանիտարահակահամաճարակային կանոնները եւ նորմաները, հիգիենիկ նորմատիվները խախտելուց զատ սահմանել նաեւ պատասխանատվություն` հանրային առողջապահական նորմատիվները խախտելու համար` հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի կարգավորումները: 

Նախատեսվում է, որ նախագծի ընդունման արդյունքում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հնարավորություն կստանա լիարժեքորեն իրականացնել իրեն վերապահված գործառույթները` վերահսկողության համապատասխան ոլորտում ապահովելով անվտանգությունն ու օրենսդրության պահանջների պահպանումը:

Նախագծի վերաբերյալ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Էմմա Պալյանը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter