HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ««Սևանա լճի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 3-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Սեւանա լճի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի` «Սեւանա լճի մասին» օրենքի 13-րդ հոդվածի մի շարք դրույթներով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքում առաջ են գալիս որոշակի խնդիրներ, որոնք լուծելու նպատակով էլ առաջարկվում է փոփոխություն կատարել օրենքում: Փոփոխությունները` այստեղ:

Զեկուցողը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկություններ չեն ներկայացվել: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter