HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Քնքշանք և սեր», թեյնիկի, բաժակների, թեյերի հավաքածու. պաշտոնյաների ստացած նվերները

2024թ. նոյեմբերին երկու պաշտոնյա է նվերների ռեեստրում հաշվառել պաշտոնական միջոցառումների ժամանակ ստացած նվերները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նվերը ստացել է Վատիկան կատարած աշխատանքային այցի ժամանակ և Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի հավատարմատարից:

Նիկոլ Փաշինյանի նվերը կավե քանդակ է, որը կոչվում է «Քնքշանք և սեր»: Նվերը պատրաստվել է էնգոբայի տեխնիկայով, որը կավին տալիս է հարթ, կաշվի տեսք: Այն պատրաստվել է Սուրբ Աթոռի անհատական պատվերով, իսկ քանդակագործի կողմից իր ոչ մի աշխատանքի արժեք նշված չէ որևէ հարթակում: Վարչապետի կողմից նվերը գնահատվել է 37,978 դրամ՝ հիմք ընդունելով նմանատիպ նվերների գինը էլեկտրոնային հարթակներում:

Աննա Վարդապետյանին թեյնիկ, բաժակներ և թեյերի հավաքածու նվիրել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի հավատարմատարը, նոյեմբերի 22-ին՝ երկկողմ հանդիպման ժամանակ: Այս դեպքում նույնպես նվերի արժեքը բաց աղբյուրների միջոցով հնարավոր չէ պարզել, հետևաբար Գլխավոր դատախազը ներկայացրել է մոտավոր արժեքը՝ 60,000 դրամ և հանձնել է դատախազության գլխավոր քարտուղարին:

Նշենք, որ 40 հազ․ դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման՝ բացառությամբ նույն աղբյուրից 6 ամսվա ընթացքում նվերի ստացման պարբերական (5 և ավելի) բնույթ կրող դեպքերի։

Թույլատրվում է ստանալ պետական կամ պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները, սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը։ Իսկ նվերների արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է գնահատել բաց աղբյուրների միջոցով:

Նշենք, որ եթե պետական, պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում տրվող նվերների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերների արժեքը գերազանցում է 60 հազ. դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին:

Այս դեպքում երկու պաշտոնյայի ստացած նվերներից միայն Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ստացած նվերն է համարվում պետական սեփականություն:

Գլխավոր նկարը ստեղծել է արհեստական բանականությունը (Midjourney)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter