HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայում առկա իրավիճակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սիրիայում առկա իրավիճակը: Ինչպես հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների հարցերով վարչությունը, Էրդողանը հայտարարել է, որ Անկարան, աջակցելով Սիրիայի տարածքային ամբողջականությանը, ձգտում է այդ երկրում «արդար և երկարաժամկետ կարգավորման»:

Նա Դամասկոսի իշխանություններին կոչ է արել մասնակցել հակամարտության քաղաքական կարգավորմանը՝ ընդգծելով, որ կարևոր է թույլ չտալ, որ վնաս հասցվի քաղաքացիական բնակչությանը: Թուրքիայի նախագահը հավաստիացրել է, որ իր երկիրը «անում է հնարավորը Սիրիայում անդորրը վերականգնելու համար»:

Կրեմլի մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ժամանակ, խոսվել է «Սիրիայում իրավիճակի կարգավորման գործում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հետագա սերտ համակարգման առանցքային նշանակության մասին»։ 

Պուտինը հայտարարել է տարածաշրջանում Անկարայի ունեցած հնարավորություններն օգտագործելու անհրաժեշտության մասին՝ «երկրի ողջ տարածքում կայունության և սահմանադրական կարգի վերականգնման ուղղությամբ» սիրիական իշխանությունների ջանքերին աջակցելու համար:

Սիրիային սահմանակից Թուրքիան աջակցում է այդ երկրի քաղաքական և զինված ընդդիմությանը, որը դիմակայում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։ Սիրիայում կառավարական զորքերի դեմ ռազմական գործողություններին մասնակցող գլխավոր ուժերն են սուննի ծայրահեղական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման թուրքամետ իսլամիստները և Թուրքիայի աջակցությունը վայելող Սիրիայի ազգային բանակի ջոկատները:

Միևնույն ժամանակ, Սիրիայի իշխանությունների առանցքային դաշնակիցներն են Ռուսաստանն ու Իրանը:

Կոլաժը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter