HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպել են Հայաստանի և Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարները

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Զիմբաբվեի  պատվիրակության հետ՝ որպես ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովը`  COP17-ը և «Միջազգային կարևորության խոնավ տարածքների մասին, հատկապես որպես ջրաթռչունների բնակավայր» Ռամսարի կոնվենցիայի կողմերի համաժողովը`  COP15-ն հյուրընկալող երկրներ։ Հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։

Սաուդյան Արաբիայում ընթացող ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի շրջանակում նախարար Հակոբ Սիմիդյանը երկկողմ հանդիպում է ունեցել  Զիմբաբվեի շրջակա միջավայրի, կլիմայի և վայրի բնության նախարար տիկին Նյոնի հետ:

Կողմերը փոխանակվել են փոխադարձ հրավերներով, ապա քննարկել  բնապահպանական երկու խոշոր միջոցառումների հյուրընկալմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպման ընթացքում անդրադարձել կատարվել Հայաստանում  գտնվող  Ռամսարի տարածք համարվող միջազգային ճանաչում ունեցող խոնավ ջրաճահճային տարածքներին:

Տիկին Նյոնը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը ջրաճահճային տարածքների պահպանման և ավելացման ուղղությամբ:

Նախարարը հույս է հայտնել, որ  այս հանդիպումը և դրան հաջորդող համագործակցությունը կնպաստի բնապահպանական կոնվենցիաների միջև սիներգիզմի ապահովմանը և հետագայում փորձի ու նորարարական գաղափարների փոխանակմանը:

«Մենք, որպես զարգացող երկրներ պետք է  փոխադարձաբար օգտակար լինենք միմյանց` անտառների հիմնման ,ջրաճահճային տարածքների մեծացման և ածխաթթու գազի կլանմանն ուղղված բնապահպանական ծրագրերի իրականացման հնարավորություններով»,-նշել է նախարարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter