HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ Հայաստաում Իտալիայի դեսպանի հետ

Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյին։ Այս մասին հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

«Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ Հայաստանի համար այս ծանր ու դժվարին ժամանակաշրջանում դեսպանի իրականացրած ծառայությանը՝ գնահատելով վերջինիս ջանքերն ուղղված երկու բարեկամ երկրների միջև կապերի առավել ամրապնդմանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը խոսեց նաև հայ և իտալացի ժողովուրդների ընդհանրությունների, ինչպես և Հայ Առաքելական ու Կաթոլիկ Եկեղեցիների սերտ գործակցության մասին:

Իր հերթին դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց Հայաստանում պաշտոնավարման իր փորձառությունը և ջերմ տպավորությունները` ընդգծելով, որ այս ընթացքում առիթ է ունեցել լավագույնս ճանաչելու հայ ժողովրդին և հաղորդ դառնալու Հայաստանի պատմական ու հոգևոր արժեքներին։

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը դեսպանին մաղթեց նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter