Դրված է երկրի զինկոմի հեռացման հարցը
«Հետքի» ՊՆ աղբյուրի փոխանցմամբ՝ նախարար Սեյրան Օհանյանի կարգադրությամբ առժամանակ կասեցվել է հանրապետության զինկոմ Սերգեյ Չալյանի գործունեութունը: Չալյանը արձակուրդ գնալու դիմում է գրել, իսկ ռազմական գերատեսչությունում այժմ սպասում են զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին՝ Սերժ Սարգսյանին: Ըստ մեր աղբյուրի՝ հարցը շատ լուրջ է դրված. կամ Օհանյանը, կամ Չալյանը:
Այս ամենի պատճառը զորակոչի ժամանակ ի հայտ եկած խախտումներն են:
Մեզ հետ զրույցում ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը չհաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ ազատման դեպքում պաշտոնական հայտարարություն կարվի: Մեր կողմից նշենք, որ, բնականաբար, քանի դեռ չկա նախագահի հրամանը, առայժմ Չալյանը չի համարվում պաշտոնից ազատված:
Հավելենք, որ գեներալ-մայոր Ս. Չալյանը եղել է պատերազմական տարիներին կազմավորված «Եղնիկներ» պարտիզանական ջոկատի հրամանատարը (Շ. Մեղրյանի մահից հետո), ապա նույնանուն զորամասի հրամանատարը: 2000 թ. նշանակվել է ՀՀ ԶՈւ հետախուզական վարչության պետի տեղակալ, 2002-2009 թթ.՝ ՊՆ կազմզորահավաքային վարչության պետ, 2009-ից՝ ՀՀ զինկոմ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել