Արգիշտի Մեխակյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ
Արգիշտի Մեխակյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ։ Այս մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ։
Մեխակյանը 2021-ից Արմավիրի Խոյ համայնքի ղեկավարն էր։ Մինչ այդ զբաղեցրել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնը։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակով: Մանդատը զբաղեցրել է մինչև 2020 թվականի դեկտեմբեր։
«Ինձ համար չափազանց մեծ պատիվ է ստանձնել Արմավիրի մարզպետի պաշտոնը և մեծ պատասխանատվություն՝ ունենալ անմիջական ներգրավվածություն հարազատ մարզի զարգացման և հզորացման գործում։ Քաջատեղյակ լինելով մարզի խնդիրներին՝ ես ամեն ինչ անելու եմ, որ արդարացնեմ ինձ վստահող մարդկանց և Արմավիրի մարզի բնակչության ակնկալիքները»,- նշեց Արգիշտի Մեխակյանը Կառավարության նիստի ընթացքում։
Մեկնաբանել