Տափի բերդը կդառնա պատմամշակութային արգելոց
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց «Տափի բերդ» պատմամշակութային արգելոց ստեղծել։ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղին մոտ բերդը տասներորդ դարին է թվագրվում։ Մատուռն ավելի ուշ է կառուցվել։ Հայտնի է նաև որպես Գևորգ Մարզպետունու բերդամրոց։
Գործադիրում կարծում են, որ արգելոցի ստեղծումը հնարավորություն կտա զբոսաշրջության զարգացմանն ու պատմական հուշարձանների ավելի հանրաճանաչ դառնալուն։ Նախագծով արգելոցը կապահովվի հուշարձանների ամբողջ տարածքի մշտական պահպանությամբ։
«Տափի բերդ» արգելոցի ստեղծմամբ կառավարությունը լրացուցիչ ծախսեր չի նախատեսում։ Դրա հետագա պահպանությունն ու շահագործումն իրականացնելու է «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը»՝ զբոսաշրջիկներից տոմսային համակարգով ստացված եկամտի միջոցով։
Հայաստանի տարածքում արդեն իսկ գործում են «Զորաց քարեր բնակատեղի», «Լոռի բերդ քաղաքատեղի», «Ամբերդ ամրոց» և «Բերդ», «Բջնի-ամրոց», «Սմբատաբերդ» Դաշտադեմ ամրոց», «Մայրաքաղաք Դվին» և «Արտաշատ Մայրաքաղաք», «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցները։
Գլխավոր նկարը՝ Armenian Geographic-ի
Մեկնաբանել