HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները մեթամֆետամին, սուբուտեքս ու մարիխուանա տեսակների թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պաքարի վարչութունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ մի քաղաքացի երրորդ անձի խնդրանքով Երևանում հանդիպել է Հ. Մ.-ին, նրանից ստացել թմրամիջոց` այն խնդրողին փոխանցելու նպատակով, և նոյեմբերի 21-ին մեքենայով ուղևորվել է Գորիս քաղաքի ուղղությամբ: Հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։

«Սիսիանում գտնվող մաքսատան մոտ ավտոմեքենան կանգնեցվեց և տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը ձերբակալվեց: 

Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում էլ նոյեմբերի 22-ին կատարված խուզարկությամբ ավտոմեքենայում հայտնաբերվեց թղթով փաթեթավորված մեթամֆետամինի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված:

Մինչ քննչական գործողություններ էին ընթանում` նոյեմբերի 26-ին ԹԱՇԴՊ վարչության ծառայողները ստացան օպերատիվ նոր տեղեկություն, ըստ որի` Հ. Մ.-ի որդին բնակարանում պահվող թմրամիջոցի պարունակությամբ պայուսակը հանել է տնից և նետել Երևանի Մարշալ Բաբաջանյան փողոցին հարակից ձորակը: 

Դեպքի վայրի զննությամբ նշված պայուսակում հայտնաբերվեցին 28 գրամ՝ մարիխուանայի ու մոտ 16 գրամ՝ մեթամֆետամինի նմանվող զանգվածներ, նաև «B2» գրառմամբ սուբուտեքս թմրամիջոցի նմանվող 15 ու կես հաբ:

Քրեական վարույթի շրջանակում բնակարանի խուզարկության ժամանակ Հ. Մ.-ն հայտնել է, որ ձորակում հայտնաբերված զանգվածները թմրամիջոց են, պատկանում են իրեն, և որդին դրանք նետել է իր ցուցումով:

Հ. Մ.-ն ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Հանգամանքները պարզվում են»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter