Արմեն Մարուխյանն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ
Արմեն Մարուխյանն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։ Այս մասին հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել էին Նարինե Ազարյանի եւ Արմեն Մարուխյանի թեկնածությունները: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 63-ը: Նարինե Ազարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 2, դեմ՝ 7 պատգամավոր, իսկ Արմեն Մարուխյանի թեկնածությանը 63 պատգամավորն էլ կողմ են քվեարկել: Հայտնել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել