HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային ժողովը Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել

Ազգային ժողովը դեկտեմբերի 5-ին Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել: Խորհրդարանը, հաստատելով արտահերթ նիստի օրակարգը, քննարկել է «ՀՀ եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի ներկայացմամբ ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի հետ համաֆինանսավորմամբ: Համաձայնագրով նախատեսվում է ներգրավել բյուջետային աջակցության վարկ` 50 մլն եվրո արժողությամբ: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է լողացող 6-ամսյա EURIBOR + 1,56 տոկոս. դեկտեմբերի 2-ի դրությամբ այդ տոկոսադրույքը կազմում է 4,235 տոկոս: Վարկի մարման ժամկետը 18 տարի է: Նախարարը նշել է, որ ծրագրի նպատակը  բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելն է: Հիմնական զեկուցողն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

Հարակից զեկուցող Էդգար Հակոբյանը ներկայացրել է գլխադասային` Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ: Նա կոչ է արել կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter