HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՆԳ նախարարն ընդունել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս մասին հաղորդում է ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը։

«Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով հատկապես իրավապահ ոլորտում երկու երկրների արդյունավետ համագործակցությունը։ Կարևորելով արդեն իսկ իրականացված համատեղ աշխատանքները՝ ՆԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակելու և ընդլայնելու փոխգործակցությունը։

Օլիվիե Դըկոտինյին շնորհավորել է Արփինե Սարգսյանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել: Նա ներկայացրել է ՆԳ նախարարության համար նշանակված միջազգային փորձագետ Ստեֆան Սադակին, որն աջակցելու է ՆԳ նախարարին և նախարարությանը աղետների ռիսկի կառավարման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ոլորտում։Դեսպանն ընդգծել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը՝ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։

Հանդիպմանը քննարկվել են ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության, աղետների ռիսկի կառավարման, դիմակայունության բարձրացման, կիբերհանցավորության դեմ պայքարի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Անդրադարձ է կատարվել Ոստիկանության գվարդիայի ձևավորման գործընթացին, նաև նշվել է համագործակցության հնարավոր ուղղությունների շրջանակը։ Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնելու արդյունավետ համագործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter