HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմավիրի մարզի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք

Ոստիկանությունը հայտնում է, որ դեկտեմբերի 5-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է կաթի գործարանի մոտակայքում:

«Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է նշված վայր և հայտնաբերել 6 ինքնաձիգ, 4 ատրճանակ, 5 հրացան, նռնականետ և նռնականետի 13 նռնակ, սվին-դանակ, նռնակի 5 պայթուցիչ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլ ռազմամթերք։

Կրկին հորդորում ենք` կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Հիշեցնենք, որ նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:

Այս ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների բացատրական և օպերատիվ-հետախուզական աշխատանքը հետևողականորեն շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter