HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵՄ երկրների դեսպանները չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը

Եվրամիության երկրների դեսպանները չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը, որը ներառում է Չեխիա ռուսական նավթամթերքի ներկրման իրավունքի երկարաձգումը։ Այդ մասին գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։

Վերջինիս տվյալներով՝ փաթեթի ընդունումն արգելափակել են երկու երկրներ, սակայն որոնք՝ չի նշվում։ Դրա պատճառը տարաձայնություններն են այն ժամկետի երկարաձգման շուրջ, որի ընթացքում եվրոպական ընկերությունները պետք է դուրս բերեն իրենց ներդրումները Ռուսաստանից։ 

Բացի այդ, ինչպես գրում է Reuters-ը, բանավեճն առաջացել է այն ժամանակ, երբ քննարկվում էր այն բացառության երկարաձգումը, որը Չեխիային թույլ է տալիս շարունակել դիզելային վառելիք և այլ ապրանքներ ներմուծել, որոնք ստացվել են ռուսական նավթից և արտադրվել Սլովակիայի նավթավերամշակման գործարանում:

Reuters-ի տվյալներով՝ Չեխիան հայտարարել է, որ չի ձգտում երկարաձգել ռուսական վառելիքի ներկրումը թույլատրող բացառությունը, իսկ Սլովակիան, ընդհակառակը, ցանկանում է պահպանել այդ համաձայնագիրը, որի ժամկետը լրացել է դեկտեմբերի 5-ին:

15-րդ փաթեթը ներառում է նաև պատժամիջոցներ ռուսական նավթ տեղափոխող տանկերների դեմ։ Reuters-ը նշում է, որ ԵՄ անդամները փաթեթի համաձայնեցմանը կվերադառնան ավելի ուշ։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter