HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նիդերլանդները ԵՄ-ին կոչ կանի չեղարկել Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմը

Նիդերլանդների իշխանությունները որոշել են Եվրամիության ղեկավարությանը առաջարկել չեղարկել Վրաստանի հետ առանց վիզային ռեժիմը՝ այդ երկրի իշխանությունների կողմից եվրաինտեգրումից հրաժարվելու դեմ բողոքող ցուցարարներին ցրելու պատճառով: Նման հայտարարությամբ X-ի իր միկրոբլոգում հանդես է եկել Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը։

«Վրաստանում ցուցարարների և լրագրողների դեմ բռնությունները, ինչպես նաև քաղաքական գործիչների ձերբակալություններն անընդունելի են: Հենց այդ պատճառով Նիդերլանդները ԵՄ-ին կոչ կանի դադարեցնել Վրաստանի հետ առանց վիզային համաձայնագրերի գործողությունը»,- ասված է Վելդկամպի հայտարարության մեջ։

Նիդերլանդների արտաքի քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունել է Բալթյան երկրների կողմից մտցված անհատական պատժամիջոցների նախաձեռնությունը, որը Վրաստանի իշխանության առանձին ներկայացուցիչների արգելում է մուտք գործել Եվրամիության տարածք։

Լուսանկարը՝ The Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter