HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եգիպտոսն ու Հորդանանը Ասադին առաջարկում են լքել Սիրիան

Եգիպտոսի և Հորդանանի ներկայացուցիչները դիմել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին՝ առաջարկելով լքել երկիրը և ստեղծել ժամանակավոր խորհուրդ, որտեղ կընդգրկվեն ընդդիմության ներկայացուցիչները: Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ամերիկյան պարբերականի տվյալներով՝ նախօրեին Ասադը շարունակում էր մնալ Սիրիայի տարածքում։ WSJ-ն ընդգծում է, որ Կատարը, ԱՄԷ-ն և արաբական այլ երկրներ ավելի ու ավելի են մտահոգված Սիրիայի կառավարության հավանական մոտալուտ անկմամբ և տարածաշրջանում հնարավոր ապակայունացմամբ:

Պարբերականի աղբյուրները պատմել են, որ Սիրիայի նախագահը աջակցության համար դիմել է Թուրքիային, Եգիպտոսին, ԱՄԷ-ին, Հորդանանին և Իրաքին, սակայն մերժում է ստացել:

Հոմսը մնում է Սիրիայի կառավարության վերահսկողության տակ գտնվող վերջին խոշոր քաղաքը, որը գտնվում է Դամասկոսի և ապստամբների կողմից գրավված տարածքի միջև ընկած ճանապարհին: The Wall Street Journal-ը հավելում է, որ Հոմսի կորուստը կառավարությանը կզրկի Միջերկրական ծովի ափ հասանելիությունից, որտեղ կենտրոնացած է Ասադին հավատարիմ ալավիական փոքրամասնությունը։

Լուսանկարը՝ Mohammed Al-Rifai/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter