HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀԱԿ-ի բեկումը կտարածվի՞ հասարակական տրանսպորտի աշխատանքների վրա

2008 թ.-ից հետո այսօր առաջին անգամ, ընդդիմության կազմակերպած հանրահավաքի օրը, մինչ այս պահը չեն սահմանափակվել Էջմիածնից եւ Աշտարակից Երեւան եկող հասարակական տրանսպորտի աշխատանքները: Քաղաքացիներն անարգել գալիս են Երեւան: Մինչդեռ նախորդ հանրահավաքների օրերին առավոտից հասարակական տրանսպորտը երթուղի դուրս չէր գալիս:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ «բրիգադաներ» են ուղարկել մարզային ճանապարհների ուղղությամբ եւ դեռ տեղեկություններ չեն ստացել` հասարակական տրանսպորտն իր սովորական գրաֆիկով աշխատո՞ւմ է, թե՞ ոչ:

Այնուամենայնիվ, եթե ճանապարհները չփակվեն, դա չի՞ նշանակի, որ իշխանությունները ՀԱԿ-ին արդեն իրենց համար «վտանգավոր» չեն համարում: Հարցին ի պատասխան՝ Զուրաբյանն ասում է. «Եթե այդ լոգիկայով շարժվեք, ուրեմն քաղբանտարկյալներին էլ չպիտի ազատեին, որովհետեւ վտանգ են ներկայացնում: Կամ, եթե քաղբանտարկյալներին բաց են թողել, ուրեմն Ձեր տրամաբանությամբ այլեւս վտանգ չկա՞: Մեր պայքարով, այո, բեկում ենք մտցրել մթնոլորտի մեջ, բայց ես հիմա չգիտեմ Ձեր բարձրացրած հարցի վրա ազդե՞լ է, թե՞ ոչ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter