HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թրամփը մեկնաբանել է Ասադի փախուստն ու ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցումը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգի տապալումը ու կոչ արել Ուկրաինայում անհապաղ դադարեցնել կրակն ու բանակցություններ սկսել: Հայտարարության տեքստը Թրամփը հրապարակել է Truth Social-ի իր էջում։

«Ասադն այլևս չկա։ Նա փախավ իր երկրից։ Նրա պաշտպանը՝ Ռուսաստանը, Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, այլևս շահագրգռված չէ նրա պաշտպանությամբ: Ռուսաստանն ընդհանրապես այնտեղ գտնվելու կարիք չուներ։ Ուկրաինայի պատճառով նրանք կորցրել են Սիրիայի նկատմամբ հետաքրքրությունը, որտեղ մոտ 600 հազար ռուս զինվորներ վիրավորվել կամ սպանվել են պատերազմում, որը երբեք չպետք է սկսվեր և կարող է շարունակվել հավերժ»,- ասված է հայտարարության մեջ։

Թրամփը հավելել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կցանկանար գործարք կնքել Ռուսաստանի հետ՝ «այս խելագարությունը դադարեցնելու համար»: Թրամփի խոսքով՝ ուկրաինական ուժերը «անհեթեթ կերպով կորցրել են 400 հազար զինվոր» և բազում խաղաղ բնակիչներ։

«Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել։ Չափից շատ կյանքեր այնքան անօգուտ են ծախսվել, շատ ընտանիքներ ավերվել են: Եվ եթե այսպես շարունակվի, դա կարող է վերածվել շատ ավելի մեծ և շատ ավելի վատ բանի: Ես լավ գիտեմ Վլադիմիրին։ Հիմա գործելու նրա ժամանակն է։ Չինաստանը կարող է օգնել։ Աշխարհը սպասում է»,- եզրափակել է նորընտիր նախագահ Թրամփը։

Դոնալդ Թրամփը նման հայտարարությամբ հանդես է եկել Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման հաջորդ օրը: Axios-ի աղբյուրը հայտնել է, որ սկզբում Թրամփը չէր ցանկանում հանդիպել Զելենսկու հետ, բայց արդյունքում համաձայնել է։ Հանդիպումը տևել է 45 րոպե և, ըստ աղբյուրների, «լավ և արդյունավետ» է ստացվել:

Լուսանկարը՝ Allison Robbert/Pool via AP, File

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter