Երևանում անցկացվում է ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը
Հայաստանում դեկտեմբերի 9-ին մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը, որի շրջանակում Հայաստան է ժամանել նաեւ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Խացիվասիլիու-Ծովիլիսը: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։
«Նախքան նիստի մեկնարկը՝ ԵԽԽՎ գլխավորի քարտուղարին եւ նիստի նախագահող՝ Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Պաբլո Իսպային ընդունել է ՀՀ ԱԺ նախագահը՝ քննարկելով ՀՀ ԱԺ-ում անցկացվելիք նիստի կազմակերպչական հարցերը:
Նիստի մասնակիցներին նախ հեռավար կարգով ողջունել է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը, որից հետո բացման խոսքով հանդես է եկել նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը»,-նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել