HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ-ում հյուրընկալվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի պատվիրակությունը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Արսեն Թորոսյանը, Մերի Գալստյանը եւ Մարիա Կարապետյանը դեկտեմբերի 9-ին հանդիպել են եռօրյա այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակության հետ:  Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։

«Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Արուսյակ Ջուլհակյանը խոսել է հայ-ամերիկյան արդյունավետ համագործակցությունից, կարեւորել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին ԱՄՆ աջակցությունը:

Քննարկվել են երկկողմ սերտ գործակցությանը վերաբերող հարցեր, ընդգծվել է մի շարք ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը:

Հայաստան այցի շրջանակում հյուրերը կհանդիպեն ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների, հանձնաժողովների, աշխատակազմի վարչությունների եւ ՀԿ ներկայացուցիչների հետ:

Նախատեսվում է, որ այցի ընթացքում պատվիրակության անդամներն ԱԺ աշխատակազմին տեխնիկական աջակցություն եւ խորհրդատվություն կցուցաբերեն օրենսդրական եւ բյուջետային գործընթացներում հանրային ներգրավվածության բարձրացման հարցում»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter