HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Sora-ն արդեն իրականություն է. OpenAI-ը թողարկեց տեսանյութեր գեներացնող մոդելը

Տեխնոլոգիական աշխարհում Ամանորը շուտ է եկել։ ChatGPT-ն ստեղծած OpenAI ընկերությունը վերջապես թողարկեց արհեստական բանականությամբ տեսանյութեր գեներացնող Sora մոդելը։ Sora-ի ստեղծած կադրերը ընկերությունը հրապարակում էր դեռ փետրվարից։

Քանի որ Sora-ն շատերին է հետաքրքրել, համակարգը այս պահին ծանրաբեռնված է, օգտահաշիվ ստեղծել ու փորձարկումներ անել չեք կարողանա:

«Մենք նկատելիորեն թերագնահատել ենք Sora-ի պահանջարկը. բոլորին հասանելիություն տրամադրելը որոշ ժամանակ կպահանջի։
Անհրաժեշտ է մտածել, թե ինչպես դա հնարավորինս արագ կազմակերպել»,- X-ի իր միկրոբլոգում գրել է OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը։

OpenAI-ը տեղեկացնում է, որ օգտատերերը կարող են ստեղծել 1080p լուծաչափով մինչև 20 վայրկյան տևողությամբ տեսանյութեր։

Untitled design.gif (134.95 MB)

Տեսանյութեր ստեղծել հնարավոր է տեքստային նկարագրություններից, նկարներից ու տեսանյութերից։ Sora-ն նաև տեսանյութեր խմբագրելու ու փոփոխություններ անելու հարցում կարող է օգնել։

Sora-ից կարող եք օգտվել, եթե ChatGPT Plus-ի բաժանորդ եք։ Հավելյալ գումար վճարել պետք չի լինի: Սա հնարավորություն կտա ամեն ամիս 480p լուծաչափով 50 տեսանյութ կամ 720p չափով ավելի քիչ տեսանյութեր գեներացնել: 

Նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի շատ հնարավորություններ ունենալ, Pro պլանը ներառում է 10 անգամ ավելի շատ օգտագործելու սահմանաչափ, ավելի բարձր որակ և ավելի երկար տեսանյութեր:

Մոդելը OpenAI-ը ներկայացրել է «OpenAI-ի 12 օր» շարքի շրջանակում, երբ ուղիղ հեռարձակմամբ ամեն օր մի թարմացում է ներկայացվում։

Sora-ն հիմա հասանելի չէ 18 տարեկանից ցածր մարդկանց համար: Բացի այդ, աշխարհի ոչ բոլոր երկրներում է այն գործում։ Ռուսաստանում, Չինաստանում, Իրանում ու ԵՄ երկրներում Sora-ն այս պահին չի աշխատի։

Գլխավոր նկարն ու տեսանյութերը՝ Sora-ի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter