HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի աշխատանքը

Դեկտեմբերի 10-ին Երեւանում մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի աշխատանքը: Այս մասին հաղորդում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի է ունեցել Բյուրոյի 69-րդ համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվել են կազմակերպչական հարցեր:

Նույն օրը տեղի է ունեցել նաեւ Մշտական հանձնաժողովի 64-րդ նիստը։

Կառույցի գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստը կգումարվի վաղը՝ դեկտեմբերի 11-ին: Քննարկումները կծավալվեն «Ապաշրջափակումը՝ որպես տարածաշրջանային զարգացման երաշխիք» թեմայով զեկույցի շրջանակում»,- ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter