HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում և Սիրիայում առկա իրավիճակը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը: Հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկել են Հարավային Կովկասում և Սիրիայում առկա իրավիճակը՝ հատկապես անդրադարձ կատարելով Սիրիայում Ասադի վարչակարգի անկումից հետո ստեղծված իրավիճակին։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ երկու երկրների նախագահները շնորհավորել են սիրիացի ժողովրդին տեղի ունեցածի կապակցությամբ, աջակցություն հայտնել Սիրիայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։

Ադրբեջանական կողմը նշում է, որ հեռախոսազրույցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները ևս մեկ անգամ ընդգծել են Ադրբեջանի և Թուրքիայի «եղբայրական ու բարեկամական հարաբերությունների զարգացումը, որոնք հիմնված են ռազմավարական դաշնակցության վրա»:

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter