HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ՀՀԿ-ն մտադիր է մեկ փուլով հաղթել նախագահական ընտրություններում

Սպասվող նախագահական ընտրություններում ամենամեծ ինտրիգն այն է, թե քանի փուլով են ընթանալու ընտրությունները: Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստերից մեկում արդեն հասկացրել է՝ պետք է բացառապես կենտրոնանալ մեկ փուլի վրա՝ բոլոր ռեսուրսները կիրառելով այդ ուղղությամբ: Այլ է մոտեցումը «կոնկուրենտ» ֆիրմայում: Ճիշտ է, եթե ֆորս-մաժոր չեղավ, Քոչարյանը չի մասնակցելու այդ ընտրություններին ու պայքարելու է վարչապետի աթոռի համար: Այդուհանդերձ, նա իր ռեսուրսներն արդեն իսկ դասավորում է այնպես, որ ընտրություններն անցնեն երկու փուլով, Սերժ Սարգսյանն էլ անչափ դժվար հաղթանակ տանի, եւ ինքը, որպես ապագա վարչապետ, նրան օգնության հասնի: 

Թերթը հիշեցնում է, որ համանման սցենար պետք է կիրառվեր նաեւ 2008-ին: ՀՀԿ լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ այն ժամանակ Ահարոն Ադիբեկյանն իր հարցումների արդյունքում բացառապես պնդում էր, որ մեկ փուլով Սերժ Սարգսյանի հաղթանակն ապահովված է: Սակայն ընտրություններից մի քանի օր առաջ նա սկսել էր ՀՀԿ ծերակույտին համոզել, որ երկու փուլով ընտրություններ անցկացնելն առավել գրագետ ու ճիշտ մարտավարություն է: ՀՀԿ-ում հասկացել էին, թե ինչն ինչից հետո է, խայծը կուլ չէին տվել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter