HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի մարզի Զլատոպոլ քաղաքին. վիրավորվել է 10 մարդ

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հրթիռակոծել են Ուկրաինայի Խարկովի մարզի Զլատոպոլ քաղաքը։ Այդ մասին հայտնել է Խարկովի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Նրա խոսքով՝ ռուսական զորքերը քաղաքին հարվածել են երկու հրթիռներով։ Դրանցից մեկն ընկել է բանկերից մեկի մասնաճյուղի մոտ, ինչի հետևանքով վնասվել են ոչ բնակելի տներն ու ավտոմեքենաները։ Երկրորդ հարվածի հետևանքով վնասվել է վարչական շենքերից մեկը։

Վերջին տվյալներով՝ հրթիռային երկու հարվածների հետևանքով վիրավորվել է 10 մարդ, որից ութը հոսպիտալացվել է։

ՌԴ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել Զլատոպոլին հարվածների մասին լուրերը։

Լուսանկարը՝ Խարկովի մարզային դատախազության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter