Իսրայելը հարվածել է Սիրիայի ավելի քան 250 ռազմական օբյեկտի
Իսրայելը Սիրիայի տարածքում հարվածել է ավելի քան 250 ռազմական օբյեկտի։ Այդ մասին հայտնում է Իսրայելի բանակային ռադիոն՝ Գալեյ ՑԱԽԱԼ-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
גורם ביטחוני לגלצ: "אחד ממבצעי התקיפה הגדולים בתולדות חיל האוויר" • יותר מ-250 מטרות צבאות הותקפו בסוריה - ביניהם בסיסים של צבא אסד, עשרות מטוסי קרב, עשרות מערכות טילי קרקע-אוויר, אתרי ייצור ומחסני אמל"ח וטילי קרקע-קרקע@Doron_Kadosh pic.twitter.com/IWKxGvaSk3
— גלצ (@GLZRadio) December 9, 2024
Բանակային ռադիոյի տվյալներով՝ սա եղել է Իսրայելի ռազմաօդային ուժերի պատմության ամենախոշոր գործողություններից մեկը։ Հարվածները հասցվել են ռազմաբազաներին, տասնյակ կործանիչներին, հակաօդային պաշտպանության համակարգերին, արտադրական համալիրներին և հրթիռների պահեստներին։
Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտարանը (SOHR) ևս հաստատել է հարձակման մասին տեղեկությունները։ Վերջինիս տվյալներով՝ հարվածների հետևանքով Սիրիայի տարբեր շրջաններում, հատկապես Հոմսի, Համայի մարզերում, ինչպես նաև Լաթաքիայում, որտեղ տեղակայված են ռուսական ռազմաբազաները, ոչնչացվել են ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներ։ Լաթաքիայում, ըստ SOHR-ի, հարվածներ են հասցվել հակաօդային պաշտպանության համակարգերից մեկին և ռազմական պահեստներին։
The Times of Israel-ի տվյալներով, որը հղում է անում սիրիական անվտանգության ուժերի իր երկու աղբյուրներին, Իսրայելի ռազմական ինքնաթիռները հարվածել են առնվազն երեք խոշոր ռազմական ավիաբազայի, որոնք տեղակայված էին Սիրիայի հյուսիս-արևելքում, Հոմս նահանգում և Դամասկոսի հարավ-արևմուտքում։ Այդ ավիաբազաներում եղել են տասնյակ ուղղաթիռներ և ինքնաթիռներ։
🚨 A series of about a dozen IOF airstrikes bombed several parts of Latakia, Syria, including the Bayda Naval port moments ago, seemingly targeting warships there. New airstrikes are targeting Damascus now. pic.twitter.com/3u9HT6YbQN
— Dr. Zain Abbadi (@ZainAbbadi11) December 9, 2024
AFP գործակալության լրագրողներն էլ հայտնել են, որ Դամասկոսում լսվել են բարձր պայթյուններ։ SOHR-ի տվյալներով՝ Դամասկոսում Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի ՊՆ Ռադիոէլեկտրոնային պայքարի վարչության շտաբին և զինամթերքի պահեստներին։
***UPDATE***
— H I Sutton (@CovertShores) December 10, 2024
Images of sunken Syrian navy ships following last night’s Israeli Navy strike on Latakia, Syria.
6 x vintage OSA-II class missile boats. pic.twitter.com/Izi2JbM8ah
Ավելի ուշ, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իր երկրի ռազմածովային ուժերը ոչնչացրել են Սիրիայի ռազմական նավատորմը։
Արաբական լրատվամիջոցները տարածել են լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ երևում են Լաթաքիայի նավահանգստում սիրիական խորտակված ռազմանավերը։
Լուսանկարը՝ Aaref Watad / AFP / Scanpix / LETA
Մեկնաբանել