HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը դիմել է Թուրքիային՝ Սիրիայից իր զորքերի անվտանգ դուրսբերումն ապահովելու հարցով

Ռուսաստանը դիմել է Թուրքիային՝ Սիրիայից իր զորքերի անվտանգ դուրսբերումն ապահովելու համար: Այդ մասին գրում է CNN Turk-ը։ 

Անկարայում հեռուստաընկերության թղթակցի տվյալներով՝ հարցումը ենթադրում է, որ ռուսաստանցի զինվորականները կուղարկվեն Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող շրջաններ, իսկ այնուհետ օդային ճանապարհով կտեղափոխվեն Ռուսաստան:

Ընդ որում, հեռուստաալիքը պնդում է, որ Ռուսաստանը մտադիր է պահպանել Տարտուսում և Խմեյմիմում գտնվող իր բազաները, Իսկ Թուրքիայի օգնությունը խնդրել է տարածաշրջանի այլ մասերից զորքերը դուրս բերելու համար: 

Սիրիայում ռուսական հիմնական զորախումբը տեղակայված է Լաթաքիա քաղաքի մոտակայքում գտնվող Խմեյմիմ ավիաբազայում և Միջերկրական ծովի ափին գտնվող Տարտուս նավահանգստում գտնվող ռազմածովային բազայում: Դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ ռազմաբազաները գտնվում են «բարձր մարտական պատրաստության ռեժիմում» և «դրանց անվտանգությանը սպառնալիք չկա»:

Սիրիայի վարչապետ Մուհամմեդ Գազի ալ-Ջալալին հայտարարել էր, որ իշխանության խաղաղ փոխանցման համար պատրաստ է համագործակցել բնակչության կողմից ընտրված ցանկացած ղեկավարության հետ, իսկ Ռուսաստանի ռազմական հետագա ներկայության հարցը «կորոշվի նոր իշխանությունների կողմից»:

Լուսանկարը՝ Կրեմլի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter