«Ժողովուրդ». «Վանոյին դարձնում են քավության նոխազ»
Վանո Սիրադեղյանի եղբայր Սերոժի որդին՝ Մուշեղ Սիրադեղյանը, «Ժողովուրդի» հետ զրույցում, խոսելով Սիրադեղյանի նկատմամբ առաջադրված սպանությունների ծանր մեղադրանքների մասին, ասել է. «Հնարավոր է, որ այդ համակարգում այդ ժամանակ սպանություններ արված լինեն: Բայց հնարավոր չէ, ամեն մարդ էլ հասկանում է, որ Վանոն չէր կարող սեփական նախաձեռնությամբ ենթադրենք Պողոսին կանչեր ու ասեր՝ գնա էն մարդուն, մյուսին կամ այն մեկին խթի, սպանի: Եթե դա նույնիսկ արվել է, ապա արվել է մարդկանց ինչ-որ խմբի կողմից: Եվ եթե այսօր այդ խմբի մարդկանցից մեկը քաղաքական գործիչ է կամ ազատությա մեջ է, ուրեմն ամեն ինչ բարդում է Վանոյի վրա: Իսկ Վանոյին էլ դարձնում են քավության նոխազ»: Թե ում նկատի ուներ եղբորորդին, չի մանրամասնել՝ հորդորելով այլեւս հարցեր չտալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել