HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հօգուտ պետության կբռնագանձվի 25 մլն դրամ. դատարանը բավարարել է Դատախազության հայցապահանջը

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ներկայացված հայցապահանջը. Խ.Ա.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 25 միլիոն 410 հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի գումար և 508 հազար դրամ՝ որպես պետական տուրքի գումար: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։

«Վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Վճռի կատարումն ապահովելու նպատակով կատարողական թերթն ուղարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն:

Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 18-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված (նախաձեռնված) և Քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննված քրեական գործով (քրեական վարույթով) Խ.Ա.-ն ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերի՝ 25 միլիոն 409 հազար դրամ հարկերը չհաշվարկելու և պետական բյուջե չվճարելու համար։

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին հաստատել էր Խ.Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան:

2024 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ՝ քրեական հետապնդման վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով Խ.Ա.-ն ազատվել էր քրեական պատասխանատվությունից, վարույթը կարճվել էր, իսկ դատախազի կողմից ներկայացված գույքային հայցը թողնվել էր առանց քննության:

2024 թվականի հունիսի 12-ին, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Խ.Ա.-ի՝ հօգուտ պետության 25 միլիոն 409 հազար դրամ բռնագանձելու պահանջի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter