Ահազանգ. մանկական այգին վերածվում է «վուլկանիզացիայի» ու «մոյկայի»
Էրեբունու վարչական շրջանի Նոր Արեշ 50 փողոցի վերջնամասում (նախկին «բոլտի» գործարանի անմիջապես դիմացը) տարիներ շարունակ եղել է գործող կանաչապատ մանկական այգի, որն ունեցել է բազմաթիվ ծառեր եւ որտեղ գտնվել են մանակական կարուսելներ, նստարաններ: Համայնքի բնակիչների համար այդ այգին եղել է հանգստի միակ վայրը, իսկ երեխաների համար՝ միակ խաղահրապարակը:
Սակայն վերջին տարիների ընթացքում այգին սկսեցին զավթել: Նախ այգու մի հատված պարսպապատվեց, կտրվեցին բոլոր ծառերը ու հանվեցին նստարաններն ու ճոճանակները, եւ տեղը կառուցեցին «վուլկանիզացիա»: Ապա այգու մյուս սկզբնահատվածը բռնազավթեցին, ու այդ տեղում, իհարկե կանաչ տարածքի հաշվին, կառուցեցին «մոյկա»:
Մի քանի օր առաջ «վուլկանիզացիայի» ու «մոյկայի» արանքում գտնվող տարածությունում սկսցեցին ինտեսիվ շինարարական աշխատանքներ. կառուցում են հերթական օբյեկտը: Ճիշտ է՝ դեռ այս շինարարության ժամանակ ծառերը չեն հատվել, բայց երկու ծառ գտնվում է անմիջապես շինության ներսում, ինչից պարզ է դառնում, որ ծառերը հատվելու են:
Բռնազավթել են նաեւ այգու հետին հատված, ջարդել-հանել են մանկական կարուսելները եւ կրկին ինտենսիվ շինարարական աշխատանքներ են կատարվում:
Շինությունների կողմից զավթվել է մայթը, որի պատճառով բնակիչները ստիպված են քայլել փողոցի մեջտեղով՝ վտանգելով իրենց կյանքը:
Խնդրի կապակցությամբ դիմել եմ ՀՀ կառավարությանը, բնապահպանության նախարարությանը, քաղաքաշինության նախարարությանը, Երեւանի քաղաքապետարանի թեժ գծին, լրատվական բաժնին եւ ճարտարապետական բաժնին, Էրեբունու վարչական շրջանի թեժ գծին, սակայն քար լրություն:
Վարդան Համբարձումյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել